«Այն ժամանակ մենք թուրքերին հաղթել էինք, տարածքները մերն էին և անվտանգ էր, հիմա  մենք պարտվել ենք և պարտվել ենք այն սրիկաների մեղքով, ովքեր․․․»․ Գրիգոր Հարությունյան

Գրիգոր Հարությունյանը, ով Մեղրիից է և հանդիսանում է ՀԺԿ ներկայացուցիչ, լրատվականներից մեկի հետ զրույց է ունեցել և խոսել Հայաստանում վերջին օրերի իրադարձություններից։ Հարությունյանի խոսքով՝ 90-ականների պատերազմի ժամանակ այդ ճանապարհն, առհասարակ, չի գործել։

Եվ այժմ շինարարական աշխատանքների վերսկսման համար ուժեր են մոբիլիզացվում։ Իսկ միջպետական ճանապարհի փակումը Ադրբեջանի կողմից ռուսների դեմ ուղղված գործողություն է։ Հարությունյանն ընդգծել է՝ տնտեսապես տուժում ենք մենք , սակայն այդ գործողությունների հիմքում ռուսների հետ ունեցած խնդիրներն են։

Պատմել է, որ ժամանակին այդ ճանապարհի որոշ հատվածներ Ադրբեջանին են եղել և հենց այդ 21 կմ տարածքն է, որի մասին այդքան խոսվում է։ Ընդգծել է՝ ճանապարհի մեծ մասը հայկական է և այն չպետք է թողնել։ Առաջարկում է այդ ճանապարհների վրա ուժեղացված հսկողություն սահմանել։

Պետք է այդ ճանապարհնեը շրջանցող այլ ուղիներ կառուցել, բայց գործողը երբեք չթողնել։ Հավելել է՝ թշնամին փակելով ճանապարը՝ վնաս է հասցնում նաև Իրանին։ Ապա ասաց․ «Այն ժամանակ մենք թուրքերին հաղթել էինք, տարածքները մերն էին և անվտանգ էր։

Հիմա մենք պարտվել ենք պատերազմում։ Եվ պարտվել ենք այն սրիկաների մեղքով, որ ամբողջ երկիրը թալանել են»։ Ապա հավելել, որ մեղքը պետք չէ գցել այսօրվա իշխանությունների վրա, քանի որ հենց նրանք են, որ մի բան ցանկաննում են անել։

Понравилась статья? Поделиться с друзьями: