«Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է». Հայկ Մարությանը բացառիկ լավ նորություն ունի

Հ. Մարությանը քիչ առաջ մի նոր տեղեկություն հանրայնացրեց, որից տեղեկանում ենք, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտային երթևեկության մեջ զգալի դրական փոփոխություններ են լինելու:

Փոփոխությունները կապված են անհնարին թվացող մի իրադարձության հետ, որն իրականություն է դարձել: Առաջիկայում համայնքային բյուջեն թույլ է տալու ձեռք բերել շուրջ հարյուր քաղաքային տրանսպորտային միջոց՝ փոքր չափի ավտոբուս:

Իսկ տարեսկզբին հայտարարված մրցույթը, որի համաձայն տասներկու մետրանոց ևս հարյուր ավտոբուս էլ, պետք է տարվա ընթացքում ներկրվեն, ընթացքի մեջ է: Քաղաքապետը խոստանում է մոտ օրերս ներկայացնել մրցույթի արդյունքների ամփոփման հաշվետվությունը:

Ըստ նախասահմանված պահանջների՝ նոր ավտոբուսներում կլինեն բոլոր հնարավորությունները հաշմանդամների համար, էլեկտրոնային տոմսավորման ապարատ, օդափոխման ու ջեռուցման համապատասխան սարքավորումներ, երթևեկության ժամային և վայրային ծանուցումներով էլեկտրոնային տախտակներ, վարորդին կանգնելու ազդանշան տալու համապատասխան կոճակ և այլ ժամանակակից հարմարություններ:

Ամփոփելով ներկայացրած տեղեկությունները՝ քաղաքապետը վստահություն է հայտնում, որ այդպիսով նշանակալիորեն կբարելավի քաղաքային երթևեկության հարցը: Հրապարակումն ամբողջությամբ՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: