«Այն, ինչ տեսա Հադրութի հիվանդանոցում, մինչև կյանքիս վերջ հուշերումս պահելու եմ.» Դավիթ Սանասարյան

Շատերի նման, արդեն մի քանի օր է, ինչ Դավիթ Սանասարյանը նույնպես գտնվում է Արցախում: Նա պարբերաբար սոցհարթակում արտահայտում է իր կարծիքը, տեսակետն ու զգացողությունները տեղի ունեցողի առիթով:

Դ. Սանասարյանի հերթական հրապարակման առիթը արցախյան տարածաշրջանում, մասնավորապես Հադրութի հիվանդանոցում այս պահին իրենց ծառայությունն իրականացնող բուժաշխատողների հիացմունքի արժանի գործունեությունն է:

Ներկայացնելով հիվանդանոցի ամենօրյա քրոնիկոնը՝ Դ. Սանասարյանը հիացմունքով պատմում է, թե այնտեղ աշխատող բժիշկներն ինչ կազմակերպվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով են իրականացնում վիրավոր զինվորների բուժօգնությունը:

Ըստ անհրաժեշտության արագ վիրահատություններ են անում, հետո հուզումունքից ուրախանում են, որ կարողացել են հայրենիքի պահապանի կյանք փրկել, կամ էլ երբեմն մեծ ցավ ապրում իրենց անկարողությունից:

Դ. Սանասարյանը բժիշկներին գերբնական էակներ է անվանում, ովքեր այսօր իրենց դրսևորում են մասնագիտական լավագույն կարողություններով ու հատկանիշներով:

Նա իր գնահատողական հրապարակման տեքստն ավարտել է՝ շնորհակալություն հայտնելով այն պրոֆեսորներին ու դասախոսներին, ովքեր նմանատիպ մասնագետներ են պատրաստել:

Ճիշտ է ամեն ինչ չի վերջացել դեռ, բայց սրտանց ցանկանում եմ երախտիքիս խոսքն ուղղել բժիշկներին ու բոլոր…

Опубликовано Davit Sanasaryan Пятница, 2 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: