«Այո, կուռք եք արել ռոբերտ ու սերժից, սոված ոհմակի պես հարձակվել եք սփյուռքի, Աննա Հակոբյանի և զինվորին իսկապես սիրող մարդկանց վրա»

Աստղաբան Լ. Հակոբյանն իր սոցհարթակում գրում է.

«Եթե այս պահից սկսած ամեն ոգ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ իր էջում և յուրաքանչյուր լրատվական նորության մեկնաբանություններ մասում գրի` ԿԵՑՑԵ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ, ՀԱՂԹԵՑԻՆՔ, առավելագույնը երկու օր հետո բառերը կմարգարեանան, գիտե՞ք ինչու` ողնահան եք արել երկիրը, բանսարկու կռապաշտներ:

Այո, կուռք եք արել ռոբերտ ու սերժից, սոված ոհմակի պես հարձակվել եք սփյուռքի, Աննա Հակոբյանի և զինվորին իսկապես սիրող մարդկանց վրա: 

Ամեն տեղից ելնող աղբամանի կատու դարձել է քաղաքագետ, ռազմագետ, ռազմական հոգեբան, հոգեվերլուծաբան, հրամանատար, գեներալ, դիվանագետ, սահմանափակման վերաբերական ու մարգարե:

Միայն ձեր շարահյուսությունն ու ուղղագրությունն ապացույցն են այն բանի, որ տգետ եք: Լռելը միշտ ամենաճիշտ ընտրությունն է, քանզի սեփական բերանը չկառավարողը, չի կարող այլ հարթակ (գոնե) դասավորել:

Ինչ էլ լինի, հիմա ոչ մի ներքին քաղաքական շարժ չի կարելի թույլ տալ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: