«Այստեղ է հազարավոր հայ որբերի կերակրել, գուրգուրել ու մեծացրել «մամա»-ն»․ ո՞ր երկրի և ո՞ւմ մասին է բացահայտումներ կատարել Վարդան Սարգսյանը․ տեսանյութ

Հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ով վարում է սեփական նախաձեռնության հաղորդումը՝ «Դեպի տուն», աշխարհի տարբեր ծայրերից հետաքրքրական հրապարակումներ կատարում։ Վարդանը նաև հիմնել է սեփական զբոսաշրջության կենտրոնը։

Նա գրեթե ողջ տարին ճանապարհորդում է և բացահայտում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հետաքրքրական անկյուններ, ավանդույթներ և տարաբնույթ իրադարձություններ։ Այս անգամ Վարդանը սոցիալական իր տիրույթում  մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ցույց է տվել Հայոց Մեծ եղեռնին նվիրված թանգարան Լիբանանում, որը գտնվում է «Թռչնոց բույն»-ի ներսում: Այն իրենից ներկայացնում է որբանոց։

Վարդան Սարգսյանն այս մասին մասնավորապես գրել է․ «Հայոց Մեծ եղեռնի այս թանգարանը գտնվում է «Թռչնոց բույն»-ի պատերի ներսում: Հայոց ցեղասպանությունից հետո այսօրվա Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար:

Դանիական, շվեյցարական, ամերիկյան և շվեդական մարդասիրական կազմակերպությունները հիմնեցին որբանոցներ ու օգնության կենտրոններ: «Թռչնոց բույն»-ը ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոներները:

Այնտեղ է հազարավոր հայ որբերի կերակրել, գուրգուրել ու մեծացրել «մամա»-ն` դանիուհի Մարիա Ջակոբսենը (Յակոբսեն), որի շիրիմը նաև ուխտավայր է Ջբեյլում և Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող վկայություններից մեկը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: