Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրն է. ի՞նչի հետևանք էր Հայաստանի անկախությունը և ի՞նչ նշանակություն ունեցավ այն հայ ժողովրդի կյանքում

Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը,  երկարատև  անկախության կորստից հետո, իսկապես հրաշք  էր  հայ ժողովրդի կյանքում:  Դարերի  խորքում իր անկախությունը կորցրած,  բազմաթիվ հարվածների  ու ցավերի միջով  անցած  հայ ժողովուրդը  վերջապես պետք  է վայելեր  անկախության  բերկրանքը:

Հայաստանի մի հատվածում՝ Արևելյան Հայաստանում անկախության վերականգնումը   մի շարք  նախադրայալներ ուներ, նախ  այն, որ  ժողովուրդը  պայքարեց, կռվեց թշնամու դեմև հասավ իր նպատակին:  Անկախության տեսլականը  և  իր երկրում սեփական ուժերով ապագան կառուցելու  և ապրելու մղումը , հայ ժողովրդին   ոտքի  կանգնեց թշնամու բազմահազարանոց զորքերի  դեմ:

Թուրքական զորքերի հարձակումը  Հայաստանի վրա ընդհամենը մեկ նպատակ ուներ՝  իսպառ  ոչնչացնել  Հայաստանը, ջնջել հայ ժողովրդին  ընդհանրապես:

Սակայն,  հայ  քաջերը,  միահամուռ  կերպով  միավորվելով, գրագետ  և  ոգու մեծ  արիությամբ  դիմավորեցին և  ջախջախեցին թուրքական  զորքերին:  Գարունը՝ մայիսը  հայ ժողովրդի կողմից  էր, լինելով վերածննդի  եղանակ, այն  հայ ժողովրդին  Մայիսյան հերոսամարտերում հաղթանակ  պարգևեց,  իսկ  հաղթանակից ծնունդ  առավ  Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Մայիսյան հերոսամարտերում լեգենդ դարձած ճակատամարտերում՝  Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի,  քաջ  գեներալներ և  հրամանատարներ Դրոյի, Մովսես Սիլիկյանի, Գարեգին Նժդեհի, Դանիել Բեկ Փիրումյանի և այլոց գլխավորությամբ՝ մայիսի  15-ից 29-ը գլխավորապես հաղթանակ տարան  թուրքական բաշիբոզուկների և կանոնավոր զորքերի նկատմամաբ, որոնք հետ շպրտվեցին:

Ապահովելով  հաղթանակը  և  համոզվելով, որ այլևս թուրքի  պիղծ  ոտքը հայկական հողում չէ,  1918  թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը հռչակեց իր երկրի անկախությունը:

Անկախությունը ծնունդ էր  Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի հաղթանակի, իսկ հաղթանակը՝  հայ ժողովրդի անկոտրուն ոգու  և  քաջության:

Շնորհավոր հայ ժողովրդին պատմական այս կարևոր  օրվա կապակցությամբ,  մաղթում ենք ապրելու  և արարելու  նոր հաղթանակներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: