Այսօրն է ծնվել համաշխարհային գիտնական Իսահակ Նյուտոնը

Այսօրն է ծնվել համաշխարհային գիտնական Իսահակ Նյուտոնը։ Ծնվել է Նյուտոնը Վոլսթորփ գյուղում։ Ծնվել է 1643ին։ Նյուտոնի տոհմը սերել է 14րդ դարի շոտլանդական ազնվականներից։ 1655ին Իսահակին տալիս են սովորելու Գրենտեմի դպրոցում։  Բացառիկ ունակություններ է ցուցադրում Իսահակը։

Գրքերի նկատմամբ վերաբերմունքը, անսահման ծարավն գիտության, նկատելի են դարձնում, որ տղան յուրահատուկ է։ 1661ին Նյուտոնը ընդունվում է Քեմբրիջ։ Չունենալով գումար, բայց բացառիկ խելք, Նյուտոնը ընդգրկվում է «սայզեր» կարգի մեջ, որտեղ այն ուսանողներն էին որոնք անվճարունակ, բայց տաղանդավոր էին։

1664ից Նյուտոնը սկսում է ինքնուրույն գիտական գործունեություն։ Այդ թվականներին է վերաբերում լեգենդը հանրահայտ խնձորի մասին։ Վոլտերի շնորհիվ այդ լեգենդը հանրահայտ դարձավ։ Նյուտոնը փառասեր չէր և շատ նրա հայտնագործություններ հայտնագործումից 20-30տարի հետ էին լուսաբանվում։

Ավագ տարիքում, շատ է փորձարկումներ անում օպտիկայի հետ։ Սֆերիկ ու քրոմատիկ շեղումներն է ուսումնասիրում։ 1691ին հիվանդանում է քիմիական փորձերից, բայց վերականգնվում է։ Մահանում է 1727ին։

Понравилась статья? Поделиться с друзьями: