Այսօրն է ծնվել սիրված արտիստուհի  Սոֆիկ Սարգսյանը

Այսօրն է ծնվել սիրված արտիստուհի  Սոֆիկ Սարգսյանը։ Ծնվել է 1951ին Երևանում։ Սովորել է մանկավարժականում։ 1977ին ավարտել է ինստիտուտը։ Ավարտել է Հենրիկ Մալյանի դասարանը։ 1978-1980ը աշխատել է դրամատիկում։ 1983-1986ը հայֆիլմ թատրոնի դերասանուհի է աշխատել։

1955ից սկսել է դասավանդել և թատերականում և մանկավարժականում, դասավանդելով բեմական խոսք առարկա։ Սոֆիկ Սարգսյանը մշտապես հայուհու տիպաժն է մարմնավորել, որի դեմքին կարծես թե դրոշմի պես անցնում է ցավը։ Նրա խոհուն ու մտազբաղ աչքերը հետաքրքիր են թվացել ռեժիսորներին, ի դեմս հենց իր ուսուցչի՝ Հենրիկ Մալյանի, ում ֆիլմերում նկարվել է։

Սոֆիկին կարելի է տեսնել նաև ժամանակակից սերիալներում, որտեղ նա մարմնավորում է մայրերի, տատիկների։ Հիմնականում Սոֆիկը ներկայանում է նմանատիպ ամպլուաներում։

Գյուղական կերպարներին Սոֆիկը տալիս է յուրահատուկ հետաքրքիր համ ու հոտ, որը անմիջականություն է ստանում նրա մեկնաբանություններում։ Մեծ եռանդով է մոտենում Սոֆիկը ուսանողներին, որոնց հետ հետևողական աշխատում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: