Հայտնի է, որ դիմակների առկայությունն արդենիսկ անպայման ու պարտադիր է դարձել հանրային բոլոր վայրերում՝ անկախ այն բանից՝ փակ է վայրը, թե բացօթյա:
Դիմակների բավարար քանակությունը ապահովելու և դրանց արժեքն անփոփոխ ու կայուն պահելու համար պետությունն անում է ամեն ինչ: Սկսվել են լրացուցիչ դիմակի արտադրության նախաձեռնություններ կազմակերպել՝ անհրաժեշտ քանակությամբ դիմակներ ունենալու համար:
Բացի այդ, դեռևս օրեր առաջ Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ ամենևին էլ պարտադիր չէ դիմակներ գնել, դրանք կարելի է կարել նաև տնային պայմաններում:
Այսօր վարչապետը նոր տեղեկություն է հրապարակել, ըստ որի մարդիկ այլևս կարող են նաև դիմակներ ձեռք բերել ինքնաշխատ այնպիսի սարքերից, տաղավարներից, որտեղից տարատեսակ ընպելիքներ կամ այլ բաներ են գնում:
Ինքնաշխատ տաղավարներից 200 դրամի դիմաց կարելի է ձեռք բերել երկու դիմակ: Վարչապետը նշել է, որ միառժամանակ դիմակները պարտադիր ու անխուսափելի պարագա են լինելու մեզ համար՝ համեմատելով դրանք պարտադիր կրման համար նախատեսված ակնոցների հետ: