Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի ծննդյան օրն է

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին 2-րդի ծննդյան օրն է այսօր։ Շնորհավորանքներ և մաղթանքներ են հղել բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքական և հասարակական գործիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ։

Պաշտոնական շնորհավորանքով է հանդես եկել ՀՀ նախագահը, ում շնորհավորանքը և մաղթանքները տեղ է գտել սոցիալական պաշտոնական էջերում։

Նշված է, որ Կաթողիկոսի գահակալության վերջին տարիները, ցավոք սրտի, համընկնում են այնպիսի ժամանակների հետ, ինչպիսին են պատմական մեծ փոփոխությունները և մի շարք արհավիրքներ, որոնք ապրեց և շարունակում է ապրել հայ ժողովուրդը։

Հայ ազգն ապրում է դժվարին ժամանակաշրջան, որի հաղթահարման թիվ մեկ ճանապարհը միասնությունն է։ Հայ ժողովուրդը հավատքի, հույսի, վստահության կարիք ունի։

Նախագահը ուղերձում կարևորել է Վեհափառի աջակցության խոսքերը և հավելել, որ դրանք հայրենասիրական յուրտեսակ դաս են նրա կողմից և կոչված են աջակցել, սատարել երկրին, ժողովրդին՝ ի շահ հայրենիքի, հայության, որոնք սփռված են աշխարհով մեկ և ամրապնդում են ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները։

Ուղերձը մեկնաբանել են օգտատերեր և միացել շնորհավորանքի խոսքերին, նշել՝ եկեղեցու դերակատարությունը պատմական իրադարձություններում մեծ է և նշանակալից, ինչպես նաև ակնկալել են ակտիվ քայլեր ձեռնարկել երկրի կայունացման գործում, այդ թվում՝ կիրառել եկեղեցական հնարավոր բոլոր կապերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: