Անվանի աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանը ծնվել է հարյուր տասներկու տարի առաջ այս օրը Թիֆլիսյան նահանգում: Անվանի աստղաֆիզիկոսը ոլորտի առաջատարներից է, ում գործունեությունը մեխ պատիվ է համայն հայության համար:
Վ. Համբարձումյանի հայրը ևս բազմաշնորհ անհատականություն էր. նա միա-ամանակ գրականագետ ու իրավաբան էր: Համազասպ Համբարձումյանը վաղ տարիքից է որսացել որդու բացառիկ ընդունակություններն ու ընդգծված հետաքրքրությունը թվերի նկատմամբ:
Նա հետևողականորեն զարգացնում է որդու մեջ այդ գիծը: Ապագա աստղաֆիզիկոսն ընդամենը տասնհինգ տարեկան էր, որ առաջին անգամ հանդես է գալիս հանրային դասախոսությամբ, իսկ թեման Էնշտեյնի Հարաբերականության տեսությունն էր:
Դասախոսության ընդունելությունն այնպիսի հետաքրքրական ու ջերմ էր, որ ընդամենը ամիսներ հետո նա այն Թիֆլիսում է նորից կարդում:
Վ. Համբարձումյանն ուսանում է Լենինգրադում: Նրա հետագա գործունեությունը մեծ հպարտություն է բերում համայն հայությանը:
Վ. Համբարձումյանը չորս զավակների հայր էր. նրա որդիներից երկուսը ևս ֆիզիկոսներ են: Անվանի աստղաֆիզիկոսը կյանքին հրաժեշտ տվեց ութսունյոթ տարեկանում: