Զոլաքարցի Դավիթը ապրիլյան օրերին գտնվում էր Մարտակերտում: Նա ժամկետային զինծառայող էր: Եթե չլինեին ապրիլյան հայտնի դեպքերը, այսօր Դավիթը կնշեր ծննդյան քսաներեքամյակը:
Դավիթի ծնողները մեծ հպարտությամբ են պատմում իրենց գաղափարական, խիզախ ու հայրենասեր որդու մասին: Երբ զինծառայության առաջին փուլում Դավիթը Արմավիրում է անցկացրել ծառայությունը, այն ժամանակ ծնողներին ասել է, որ մեծ սիրով կցանկանար զինծառայության հաջորդ փուլն Արցախում անցկացնել:
Ճակատագրի ու բախտի բերմամբ հենց այդպես էլ լինում է: Մարտակերտում Դավիթը նաև տանկերի հետ է գործ ունեցել, իսկ վերջին մարտը հենց տանկերի արանքում է անցկացրել:
Դավիթը բոլոր հեռախոսազրույցներին զվարթ ու աշխույժ է եղել: Քույրը՝ Դիանան հիշում է հատկապես վերջին զրույցը, որը անեմից տպավորիչն ու անսովորն է եղել:
Եղբայրը նրան խնդրել է իր հետ երկար խոսել, ինչը անսովոր երևույթ է եղել: Քույրը խորհրդանշական ինչ-որ բան է տեսնում դրա մեջ: Դա եղբորից մնացած վրջին զրույցն է եղել: