Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, կամավորական Սուրեն Ճարատանյանի ծննդյան օրն է

Սուրեն Ճարատանյանն անցել է պայքարներով լի կյանքի ուղի: Նախ արցախյան մարտերի հորձանուտում հայտնվելով՝ Սուրենը ներգրավել է Հաճըն կոչվող կամավորական ջոկատի կազմ՝ պայքար մղելով հակառակորդի դեմ:

Արցախյան մարտերին իրեն խիզախորեն դրևորած Սուրենը չի վարանում զինվորագրվել նաև հայտնի ապրիլյան դեպքերի ժամանակ, չնայած ուներ առողջական լրջագույն խնդիրներ և նոր էր ավարտել բուժման փուլը: Այդ ժամանակ Սուրենը վաթսունմեկ տարեկան էր: Այսօր նա կբոլորեր ծննդյան վաթսունհինգ տարին:

Սուրենն արմատներով հաճնեցի էր: Սուրենն ուներ իր պայքարի նպատակը, հստակ գաղափարախոսությունն ու ապագայի տեսլականը: Նա ցանկանում էր, որ իր թոռնիկներն ապրեն ապահով երկրում:

Սուրենը երևանցի էր, մասնագիտությամբ՝ երկրաբան: Սուրենի կյանքի մեծ մասն անցել է Մետրոպոլիտենում աշխատանքային գործընթացի մեջ: Սուրենի ապրիլյան վերջին մարտը եղել է ապրիլի ութին:

Ականատեսները պատմել են, որ նա ցանկացել է հակառակորդի դիտակետից հեռացնել երիտասարդ զինվորներին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ցավալի դեպքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: