Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, աշխարհազորային Սեդրակ Ասրյանի ծննդյան օրն է

Սիսիանցի Սեդրակը այսօր կբոլորեր ծննդյան քառասունութամյակը, եթե չլինեին ապրիլյան հայտնի դեպքերը: Սիսիանի պրոֆտեխուսումնարանը, ապա ավտոդպրոցն ավարտելուց հետո Սեդրակը անցնում է նաև Արցախյան ազատամարտի թոհուբոհով:

Հենց Արցախյան մարտերի ժամանակ էլ նա վիրավորում է ստանում՝ ձեռք բերելով հաշմանդամության երկրորդ կարգ: Սակայն այս փաստը չի խանգարում, որ Սեդրակն անվարան մասնակցության պատրաստակամություն հայտնի Արցախյան քառօրյայի օրերին:

Մարտակերտի շրջան հասած Սիսիանի կամավորներով ավտոբուսի ցավալի պատմության մասին, թերևս, շատերը գիտեն: Հակառակորդի կողմից ուղարկված սարքը խոցում է ավտոբուսը, ինչի արդյունքում է դեռ մարտի դաշտ չհասած կամավորականները անմահանում են:

Սեդրակը երկու զավակների հայր էր. ուներ մեկ դուստր և մեկ որդի: Նրա տիկինը՝ Լաուրան, զավակների հետ այժմ բնակվում է Սիսիան քաղաքում: Նա նշում է, որ բոլոր ծանոթներն ամուսնուն մշտապես կենսուրախ և ժպիտը դեմքին են հիշում, բարձր տրամադրությամբ:

Նա շրջապատում հայտնի էր նաև իր հումորներով, զվարճալի կատակներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: