Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, աշխարհազորային փոխգնդապետ Մայիս Միրզոյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 64 տարեկան։ Միրզոյանն անմահացել է ապրիլի երեքի լույս չորսի գիշերը՝ Մարտակերտի ճանապարհին սիսյանցիների ջոկատի ավտոբուսին թշնամական անօդաչու սարքի հարվածից։
Մայիս Միրզոյանը լույս աշխարհ է եկել1956-ի մայիսի մեկին՝ Սիսիանի Դարբաս գյուղում: Ավարտելով տեղի դպրանոցը՝ սովորել է երևանյան տեխուսումնարանում, ապա բանակ զորակոչվել, իսկ վերադառնալով սովորել պոլիտեխնիկումում։
Որպես իսկական նվիրյալ՝ Մայիսը 1988-ից մասնացկել է Արցախի պաշտպանությանը, ապա անցել զինծառայության, իսկ 2011-ին թոշակի գնացել՝ հարգված փոխգնդապետի պաշտոնում։ Չցանկանալով հեռանալ զինվորական առօրյայից՝ նա հիմնեց ԵԿՄ-ի Սիսիանի մասնաճյուղը։ 2012-ին դարձել է Դարբասի համայնքապետ:
Չնայած տարիքին՝ ապրիլյան մղձավանջային օրերին Մայիսն առանց երկմտելու մեկնեց Արցախ՝ մարտադաշտ՝ երիտասարդների կողքին կանգնելու ու պաշտպանելու մեր հողը թշնամական ոտնձգություններից, որոնք, ցավոք, հավերժ սևով պատեցին ապրիլյան առաջին օրերը։