Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, պայծառ ու լուսավոր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

Ադամը ծնվել ու մեծացել է Երևանում: Նրա հայրը շինարար է, մայրը՝ լրագրող և ռեժիսոր: Ընտանիքում երկու զավակ է մեծացել՝ Ադամն ու Մուշեղը: Ադամը դպրոցական ուսումնառությունը շարունակել է Ճարտարագիտաշինարարական համալսարանի ճարտարապետադիզայներական բաժնում:

Մեկամյա ուսումնառությունից հետո նա մեկնել է զինծառայության՝ ուսումը դրանից հետո շարունակելու մտադրությամբ: Զինծառայության ընթացքում Ադամն իրեն փայլուն է դրսևորել, ինչ համար էլ շուտով ավագ սերժանտի կոչում ու պատասխանատվություն է ստացել:

Ապրիլյան գործողությունների մեկնարկի ժամանակ Ադամն իր զինծառայությունն անցկացնելիս է եղել Ջրակնում: Ապրիլերկուսյան գիշերն Ադամն իր յոթ հոգանոց ջոկատով հերթապահություն է իրականացնելիս եղել դիրքերում:

Նա իր ջոկատով կարողացել է հինգժամյա հերոսական մարտ վարել՝ հետ մղելով հակառակորդի հատուկ ջոկատի մարտիկներին:

Այյսօր բոլոր ասպարեզներում իրեն փայլուն դրսևորած Ադամը կբոլորեր ծննդյան քսանհինգ տարին: Արդեն հինգ տարի է, ընտանիքի անդամներն առանց սիրելի որդու են նշանավորում նրա ծննդյան օրը՝ ջերմանալով նրա մասին ունեցած հիշողություններով:

Понравилась статья? Поделиться с друзьями: