Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի ծննդյան օրն է

Մ. Գրիգորյանը հադրութցի էր՝ Տումի գյուղից: Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում ուսանելուց հետո նա բռնում է զինվորականի ուղին՝ հայրենասիրության կենդանի օրինակ դառնալով:

Մ. Գրիգորյանն ընդամենը երեսուն տարեկան էր: Նա երկու դստրիկի հայր էր, հոգատար ամուսին ու խիստ սպա, ով չէր ընդունում, որ զինծառայության մեջ կարող են լինել արտոնյալ կամ հովանավորյալ զինվորներ:

Նրա անձնվիրաբար ծառայությունը նույն անձնվիրական վախճանն է ունենում Ջրակնի դիրքերում ապրիլերկուսյան լուսադեմին: Մաքսիմ Գրիգորյանի պատմությունը շատ դրամատիկ է ու հերոսական:

Ապրիլիմեկյան կեսօրին լեյտենանտը Ստոփանակերտում զինվորական ժողովի է մասնակցած լինում: Առողջական վատ վիճակում գտնվելով՝ այցելում է քաղաքում ապրող քրոջը՝ Նունեին, այնտեղ ջերմիջեցնող դեղեր է ընդունում, ապա վերադառնում ծառայության:

Ապրիլերկուսյան կեսգիշերին դեռ տաքության մեջ գտնվող լեյտենանտն առանց վարանելու մի քանի սպայի հետ նստում է մեքենան ու գնում դիրքեր՝ իմանալով իրավիճակի լրջությունը:

Հենց այնտեղ էլ լուսադեմին հերոսաբար կնքում է իր մահկանացուն:

Понравилась статья? Поделиться с друзьями: