Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է․ նա կդառնար քսանյոթ տարեկան։ Հերոսացած հայորդին զոհվել է Ջրականում՝ չարաբաստիկ ապրիլի մեկի գիշերը։

Աշոտը ծնվել է 1993-ի հունիսի հինգին՝ Ախուրյան գյուղում։ Ավարտելով գյուղի դպրոցը՝ ընդունվել է Վ․ Սարսգյանի անվ․ ռազմինստիտուտ, որն ավարտելու հետո հրաժարվել է մասնակցել վիճակահանությանը՝ կամովին մեկնելով Ջրական։ Նա հետևել է հոր օրինակին, որը 1992-ից կամովին մեկնել է արցախյան գոյապայքարի։

Աշոտը հերոսական մահով է զոհվել՝ օրինակ ծառայելով բոլոր հայերին՝ իր անձնազոհության ու անմնացորդ նվիրման։ Արցախյան նախագահի կողմից հետմահու մարտական ծառայության մեդալի է արժանացել՝ կարևորելով նրա մեծագույն ներդրումը հերոսամարտում։

Աշոտի պես տղաների կորուստը մեծ է մեր հայրենիքի համար։ Իրապես, նա կամովին մեկնել է ամենալարված շրջաններից մեկը՝ բարձր գիտակցությամբ՝ այնտեղ կա իր ու իր նմանների կարիքը։ Հանգչիր խաղաղությամբ, մեծագո՛ւյն հերոս։

Понравилась статья? Поделиться с друзьями: