Այսօր ապրիլյան քառօրյայում նահատակված Սարգիս Խալաֆյանի ծննդյան օրն է․ նա կդառնար հիսուներեք տարեկան։ Հայրենիքին նվիրված այս տղամարդը մասնակցել է նաև արցախյան հերոսամարտին։ Իմանալով ապրիլյանի մասին՝ նա առանց երկմտելու մեկնել է առաջնագիծ՝ կամավորների շարքում։
Ծնվել է 1967-ի հունիսի տասին՝ Երևանում։ Դպրոցից հետո խոհարարություն է ուսանել ուսումնարանում, ապա ծառայել ԽՍՀՄ զինուժերում։ Ինչպես արցախյանի տարիներին, այնպես էլ ապրիլյանին, կամավոր է մեկնել առաջնագիծ։ Մարտական ընկերոջ՝ Նորայր Հաջիյանի զանգից հետո շատ արագ հավաքվել է ու մեկնել է առաջնագիծ՝ մատաղ սերնդին աջակցելու։ Չանսալով կնոջ և երեխաների հորդորներին՝ նա մեկնեց կյանքի կոչեց իր որոշումը և մեկնեց մարտի։
Երկրային կյանքը լքել է ապրիլի չորսին՝ մարտական դիրքի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Արիության և Մարտականխաչ մեդալներով։
Նա կնոջ՝ Նունեի հետ ամուսնացել էր, երբ երկուսն էլ տասնութ տարեկան էին։ Չորս երեխաների ու թոռների հայր ու պապիկ էր։