«Այսօր ավագ որդիս բոլորեց իր ծննդյան 35-ամյակը.» Սեյրան Օհանյանը շնորհավորել է որդուն՝ հրապարակելով լուսանկարներ

Սեյրան Օհանյանն անձնական բնույթի հրապարակում է տեղադրել իր սոցհարթակում՝ պատմելով ընտանեկան կարևոր իրադարձությունների մասին: Հրապարակման առիթը մեծ տղայի՝ Արթուրի ծննդյան երեսունհինգամյա հոբելյանն է:

Շնորհավորելով որդուն հոբելյանական տարեդարձի առիթով՝ Ս. Օհանյանը կարևորել է, որ այս տարին որդու ընտանիքի համար հոբելյանական ու նշանավոր է եղել առհասարակ: Նախ առաջին դասարան է գնացել Արթուրի որդին՝ փոքրիկ Սեյրանը:

Երկրորդ՝ զինծառայության մեջ գտնվող Արթուրը գնդապետի կոչում է ստացել: Հայրը՝ Ս. Օհանյանը, մեծ հպարտությամբ է ընդունում այն փաստը, որ որդին գնդապետի ուսադիր է կրում: Նա ուրախ ու ապահով է իրեն զգում այն փաստից, որ իր տղայի ու նրա ընկեների ուսերին է դրված հայրենի սահմանների անառիկության հարցը:

Շնորհավորանքին զուգահեռ Ս. Օհանյանը հանրայնացրել է նաև մեծ տղայի ու նրա ըտանիքի գեղեցիկ լուսանկարները:

Ս. Օհանյանն իր շնորհավորական հրապարակումն ավարտել է՝ «Բարի ծառայություն» մաղթելով որդուն և նրա ծառայակից ըկերներին:

Այսօր ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը։Շնորհավո՛ր հոբելյանական տարեդարձդ, որդի՛ս։Այս տարին քո…

Опубликовано Seyran Ohanyan Четверг, 17 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: