Այսօր Ավետ Բարսեղյանն իր ծննդյան օրվա առիթով խորհրդանշական հրապարակում է արել. լուսանկարներ

Այսօր հայտնի հաղորդավար ու բազմաթիվ երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը նշում է ծննդյան քառասունմեկամյակը:

Ավարտելով ՀՊՄՀ պատմաիրավագիտական ֆակուլտետը՝ Ա. Բարսեղյանը սովորել է նաև Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում:

Լինելով ստեղծագործող անհատ՝ Ա. Բարսեղյանը հեղինակել է նաև բազմաթիվ էստրադային երգերի խոսքեր, որոնցում բազմաթիվ են հեղինակային նորարար մոտեցումները հայերենի բառաֆոնդի նկատմամբ:

Վերջերս ընտանիք կազմած հաղորդավարն արդեն դստրիկ ունի, ում անվանել են Լուսե: Ա. Բարսեղյանը բազմիցս խոստովանել է, որ փոքրիկ Լուսեն հայրիկի կյանքն ու կենսակերպը փոխել է ամբողջովին: Ա. Բարսեղյանի դստրիկն արդեն չորս տարեկան է:

Ա. Բարսեղյանի տիկինը՝ Անի Քաթաբյանը, հաճախ է հանրայնացնում իրենց ընտանեկան գեղեցիկ պահերը արձանագրող հետաքրքիր լուսանկարներ:

Համացանցային տիրույթում ոչ այնքան ակտիվ Ա. Բարսեղյանը ինստագրամյան իր հարթակում ծննդյան օրվան ընդառաջ նոր լուսանկար և խորհրդանշական հրապարակում է հանրայնացրել՝ ստանալով բազմաթիվ ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքների բազմաթիվ արտահայտություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: