Այսօր Արուս Տիգրանյանի հարսանիքն է. բացառիկ կադրեր

Սոցհարթակում և հեռուստատեսությամբ բավականին ակտիվ Արուսը շատ քիչ, բացառիկ դեպքերում է հանրայնացնում անձնական կյանքին վերաբերող փաստերն ու տվյալները:

Բացառիկներից մեկը նախորդ տարի էր, երբ նա իր սոցհարթակում տեղեկացրեց, որ նշանվում է սիրելիի՝ Հարութ Աբրահամյանի հետ:

Նշանադրությունից գրեթե մեկ տարի անց նրանք որոշել են ամուսնանալ, իսկ հարսանիքի անցկացման համար բավականին արտասովոր ու յուրօրինակ տարբերակ են ընտրել:

Զույգը որոշել է հարսանիքն անել մայրաքաղաքային աժյոտաժից հեռու՝ մարզերից մեկում: Հարսանեկան արարողության մասին պատմող բացառիկ կադրեր են հանրայնացվել սոցհարթակներում: Արուսն իր ինստագրամյան սթորիներում հասցրել է ինչ-որ փոքրիկ հրապարակումներով պատմել օրվա ընթացքի մասին:

Ինչպես երևում է կադրերից, ինքնատիպ ու հետաքրքիր միջոցառում է կազմակերպվել: Ներկա է նաև Գրիգը: Արուսը հարսանեկան ավտոմեքենայի միջից խենթ ուղիղ եթեր է կազմակերպել՝ ցույց տալով իր անսահման մեծ ուրախությունը:

Երջանիկ հարսնացուի ուղիղ եթերային միացման դրվագը ներկայացնում ենք ստորև բերված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: