Այսօր բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան օրն է

Այսօր բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Մարոն Մառնեուլի շրջանում։ 1938ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակը։ Այնուհետև ասպիրանտուրայում է սովորել։ 1935ին գրել է իր առաջին բանաստեղծությունն։ 1984ից աշխատել է սփյուռքահայության կոմիտեյում։

Հիմնական թեման իր բանաստեղծությունների սերը, փոխհարաբերությունները նաև հայրենիքը։ ՈՒնի բանաստեղծություններ, որոնք անվանել է մտերմության բանաստեղծություննե։  Մտերմությունը ու լիրիկան է ամբողջացած այդ բանաստեղծություններում։ Բանաստեղծելու մեջ նա անդավաճան է իր կանացի էմոցիաների հեզությանը ու փխրունությանը։ Նա նաև թարգմանչական աշխատանքներով է զբաղվել։

Իր բանաստեղծելու ձիրքը նաև նկատվել է ԽՍՀՄ-ում ու թարգանել են նրա գրվածքներն։ Մարոյի եղբայրը աստղագետ Բենիամին Մարգարյանն է։ Ամուսինը արվեստաբան Սարգիս Բայանդուրը, որդին՝ նկարիչ Ա․ Բայանդուրը։

Մարո Մարգարյանի կերպարը վառ է սովետահայ կին հեղինակների շրջանում, քանզի նա որոշակիորեն փոխեց կանացի գրականության հունը իր և կանացի և միևնույն ժամանակ ուժեղ գրվածքներով։ Մարո Մարգարյանը մահացել է 1999ին։

Понравилась статья? Поделиться с друзьями: