Այսօր բանաստեղծ, արձակագիր, Մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Մեծանուն, ժողովրդական մեծ սեր ու հեղինակություն վայելող Ավետիք Իսահակյանը ծնվել է հարյուր քառասունհինգ տարի առաջ՝ Ալեքսանդրապոլում: Ղազարապատը ապագա գրողի մանկության ու պատանեկության բնօրրանն էր:

Նախ Գևորգյան ճեմարանում ապա Լայպցիգում ուսումնառությունն անցած հայ մտավորականը դեռ վաղ երիտասարդությունից ակտիվորեն զբաղվել է գրականությամբ: Հեղինակի բանաստեղծությունների առաջին իսկ ժողովածուն, որը վերնագրված էր «Երգեր և վերքեր», հեղինակին մեծ ճանաչում է բերում:

Հետագա տարիներին մտահոգ մտավորականը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ ժողովրդի ճակատագիրն ու դժվարին ուղին: Ընդ որում, հեղինակը ոչ միայն գեղարվեստական գործերով էր անդրադառնում ժամանակի սուր ու կարևոր հարցերին, այլև հասարակական ու քաղաքական գործունեություն էր ծավալում:

Ավ. Իսահակյանի թողած գրական արժեքավոր ժառանգությունը մինչ այսօր էլ մեծ սիրով ու հետաքրքրությամբ է ընդունվում հայ ընթերցողի կողմից:

Նա բազմաժանր գրող է: Մեծ հեղինակն իր մահկանացուն կնքել է 1957 թվականին՝ հայրենի հողում:

Понравилась статья? Поделиться с друзьями: