Այսօր բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ երգիծաբան, բաև բանաստեղծ ու հաղորդավար Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է։ Նա ծնունդով Արծվաշեն բնակավայրից է։ Ա․ Սահակյանը սովորել է Մանկավարժական համալսարանի պատմալեզվական ֆակուլտետում։

Արամայսի Սահակյանը ժամանակին մասնակցել է Մոսկվայի Մ․ Գորկու անունը կրող գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ Թղթակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի, խմբագրել է հանրահայտ «Ոզնի» անունը կրող հանդեսը։

Արամայիս Սահակյանը ժամանակին նաև պատգամավոր է եղել Գերագույն խորհրդի կազմում։ Խմբագրական, լրագրողական գործունեությանը զուգահեռ Ա․ Սահակյանը նաև ստեղծագործել է։ Նա շուրջ քառասուն գրքերի հեղինակ է։

Արամայիս Սահակյանի հեղինակած շուրջ հարյուր ստեղծագործությունների հիման վրա գրվել են երգեր։ Ա․ Սահակյանի ստեղծագործությունները գրավել են նաև թարգամնիչների ուշադրությունը․ նրա գործերից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով և լույս տեսել արտերկրում։

Այժմ էլ Արամայիս Սահակյանի բանաստեղծություններից շատերը հաճախակի հիշվում են ու տեղադրվում համացանցում տարբեր օգտատերերի կողմից և տարբեր առիթներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: