Այսօր բացառիկ ու տաղանդավոր բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հիշատակի օրն է

Տաղանդավոր բեմադրիչ Ե. Ղազանչյանի մահվան մեկամյա տարելիցն է: Նա շարունակաբար մեծագույն սիրով հիշվող ու գնահատվող դեմքերից է:

Ե. Ղազանչյանի արտասովոր կերպարը ճանաչողները պնդում են, որ նա հրաշալիորեն կարողանում էր իր վեհագույն դիրքից այնպիսի մեծ սիրով պարուրել երիտասարդին, որ թևեր էր առնում երիտասարդն ու իրեն կարևոր զգում։

Մարդակային վեհագույն հատկանիշներից զատ Երվանդ Ղազանչյանը հրաշալի մասնագետ էր. նա իր ողջ գիտակցական կյանքը ծառայել է թատրոնին:

1958 թվականին ընկերների հետ նա վերաբացում է Կապանի տևական ժամանակ փակված թատրոնը, այնուհետև այնտեղ աշխատում է առանձնակի սիրով՝ նվիրվելով Կապանին ու Կապանի թատրոնին:

Շարունակաբար զբաղվելով իր մասնագիտական որակյալ գործունեությամբ՝ բեմադրիչը զարգացման նոր մակարդակի է հասցնում հայ թատրոնը: Ե. Ղազանչյանի կյանքից մեծ գույն է պակասում սիրելի տիկնոջ՝ Գ. Նովենցի մահվանից հետո:

Նա հրաշալիորեն ճանաչում էր կյանքն ու ժամանակակից մարդուն, բեմադրում այդ մարդու կեցության ձևերն ու հոգսերն այնպիսի նրբանկատությամբ, որ հանդիսատեսներից յուրաքանչյուրը նրա բեմադրություններում գտնում էր իրեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: