Այսօր բժիշկ Աշոտ Պապիկյանի ծննդյան օրն է. մանրամասներ սիրված բժշկի մասին

Սիրված բժիշկ, համավարակային օրերին մասնագիտական բարձր ակտիվություն դրսևորած Աշոտ Պապիկյանի ծննդյան օրն է այսօր:

Լինելով վարակաբանության ոլորտում առաջատար մասնագետներից մեկը՝ հատկապես այս համավարակային օրերին Ա. Պապիկյանը յուրօրինակ գրագետ, ճիշտ ու նվիրված մասնագիտական վարք է դրսևորել:

Բժիշկ-վարակաբանը նույն ակտիվությամբ ու նվիրվածությամբ ժամանակին իր մասնագիտական պարտականություններ է կատարել նաև ռազմաճակատում, որտեղ նա բազմաթիվ վիրավոր զինվորների կյանք է փրկել իր օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:

Համավարակային օրերին բժիշկ-վարակաբանը հրաժարվել է տուն գնալու և ընտանիքի անդամներին տեսնելու մտքից՝ կամովին մնալով հիվանդանոցում և զբաղվելով համավարակով հիվանդ քաղաքացիների բուժմամբ:

Նա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցային համալիրի բաժանմունքներից մեկի ղեկավարն է հանդիսանում: Երկու զավակների հայր է:

Հեղինակավոր բժիշկը միաժամանակ իր սոցհարթակում մասնագիտական խորհուրդներ և հորդորներ է անում քաղաքացիներին՝ համավարակային ցուցանիշները նվազեցնելու համար:

Սիրված ու վստահելի բժիշկն այսօր շնորհավորական խոսքերի մեծ պաշար է ստանում: Շատերը սիրով օգտվում են առիթից՝ գնահատելով լավ բժշկին ու ճիշտ խորհրդատուին:

Понравилась статья? Поделиться с друзьями: