Այսօր Գոհար Գասպարյանի ծնդյան օրն է։ Ծնվել է Գոհարը 1924ին Կահիրեյում։ Երաժշտասեր ընտանիքում է ծնվել։ 7ամսեկան էր ծնվել Գոհարը։ Դեռ այն ժամանակ այնքան զարգացած չէր օգնությունը ու կար կասկած, որ չի ապրի։ Գոհարի հայրը Կոմիտասի սաներից էր եղել։ Մայրն էլ դաշնամուր էր նվագում։
Տիֆի համաճարակի ժամանակ ընտանիքը գնում է Շարկիա գյուղ։ 1948ին հայրենադարձվում է առաջին ամուսնու հետ։ Ծնվում է դուստրը՝ Սեդա Գասպարյանը։ 7տարի անց բաժանվում են ու Գոհարը ամուսնանում է երգիչ Տիգրան Լևոնյանի հետ։ 1858ին որդին է ծնվում, սակայն անփությույան պատճառով հիվանդանոցի, մահանում է։
1940ից սկսում է երգել Գոհարը։ 1848ին հրավեր է ստանում Միլանից, սակայն մերժում է ու որոշմամբ, որ պիտի Հայաստան գա։ Առաջին ելույթը օպերային թատրոնում լինում է «Լամեն»։
Նրա կոլորատուրային սոպրանոյի մասին լեգենդներ են պտտվում, քանզի իրոք այդպիսի տվյալներ շատ քչերը ունեն։ Գ․ Գասպարյանի Անուշը անգերազանցելի է առայսօր։