Այսօր Գոռ Եփրեմյանի ծննդյան օրն է․ «կարանտինային» տորթն ու կնոջ հուզիչ շնորհավորանքը

Այսօր հիանալի երգիչ ու դերասան, տաղանդավոր Գոռ Եփրեմյանի ծննդյան օրն է․ նա առնում է 28 տարեկան։ Երգիչն ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ շնորհավորելով ինքն իրեն․ «Այսօր քսանութամյակս է։ Քանի որ Երևանում արդեն մայիսի 2-ն է ու դուք սկսել եք շնորհավորել ապրեք շատ։ Մի տարով էլ մեծացանք»,- գրել է նա։

Ավելի ուշ Գոռը նաև «կարանտինային» ծննդյան օրվա տորթի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար։

Տորթի վրա պատկերված է հենց Գոռը՝ սև դիմակով։ լուսանկարվելիս նա նույն դիմակն էր կրում՝ հետաքրքիր հաադրության համար։

Գոռի կինը՝ գեղեցկուհի Էլեն Հարությունյանը, իր էջում հուզիչ շնորհավորանք է գրել ամուսնուն․ «Ծնունդ շնորհավոր, սերս։ Դու բարություն ես տարածում ամենուրեք։ Թող Աստված քեզ հետ լինի ամեն քայլափոխի»։

Նա նաև երկու հուզիչ լուսանկար է զետեղել, թե ինչպես է շնորհավորում ամուսնուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: