Այսօր գրող Սյունե Սևադայի ծննդյան օրն է

Այսօր բլոգեր, գրող Սյունե Սևադայի ծննդյան օրն է։ Սյունեն ծնվել է 1995ին Ուդմուրտիա քաղաքում։ Երեք տարեկանում տեղափոխվել է Երևան։ Սովորել է Մ․ Սեբաստիացի համալիրում։ 2012-2016ը սովորել է ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Դեռահասության ընթացքում գրել է առաջին ստեղծագործություններն։ Հիմնականում պատմվածքների տեսքով են եղել։ «Գրանիշ» թերթում ամենաշատը նրա պատմվածքներն են ընթերցվել։ 2017ին նրա «կարմիր» պատմվածքը լույս է տեսել ֆրանսիական անթոլոգիաներում։ 2019ին լույս է տեսել նրա «Կախվածություն» գիրքը։ 2019ին ամենաշատ վաճառվածներից է դարձել։

Սյունեն շատ հետևորդներ ունի ֆբ-ում, որոնք իր ստատուսները տարածում են։ Եվ ամենևին պարտադիր չի, որ դրանք լինեն գեղարվեստական։ Հաճախ նաև սոցիալական բնույթի են լինում նրա գրածները։ Սյունեին վերջերս նաև մեղադրեցին իշխանական պրոպագանդայի մեջ։

Պատճառաբանելով, որ իր հետևորդներին օգտագործում էին, որպեսզի հասցնեն կեղծված տեղեկույթներ կռվի ընթացքի վերաբերյալ։ Ս․ Սևադան դա չմեկնաբանեց և փորձեց անտեսել նմանօրինակ խոսակցություններն։ Սևադան պոպուլյար է երիտասարդների շրջանակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: