Այսօր Դավիթ Ղուլյանի ծննդյան օրն է․ ճանաչենք մեր հերոսներին

Մեր ամեն մի հերոսի թիկունքում մի սխրանքի ու հայրենասիրության անօրինակ պատմություն ու կերպար է կանգնած։ Դավիթն այդ հերոսներից մեկն էր։ Դավիթ Ղուլյանը ժամկետային զինծառայող էր և իր զինծառայության շրջանն անց էր կացնում Արցախում։

Տասնութամյա երիտասարդը, ով դեռ նոր-նոր պետք է մտնել կյանքի մեծ հորձանուտի մեջ, ստիպված է լինում կանգնել հակառակորդի նախաձեռնած հшրձակման դեմ։ Բայց տակավին երիտասարդ Դավիթ Ղուլյանն իր տարեկիցների հետ մեծ պատվով է կատարում այդ գործը։

Հատկանշական է, որ Դավիթն իր զինծառայության ընթացքում միշտ դրական տեղեկություններ ու էմոցիաներ է փոխանցել ընտանիքի անդամներին, իսկ պшտերազմի օրերին միշտ հուսադրող լուրեր հայտնել։ Սակայն դա երկար չի տևել, քանի որ սեպտեմբերի երեսունին Դավիթը զոհվել է Հադրութում։

Այսօր Դավիթ Ղուլյանը կբոլորեր ծննդյան ընդամենը տասնինը տարին։ Հավերժի մարտիկի մասին պատմող հերոսական պատմություններն ու հիշողությունները միշտ անսահման նվիրումով են պատմվելու և շեշտվելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: