Այսօր հիանալի դերասան Դավիթ Մարդյանի ծննդյան օրն է։ Համեստության խորհրդանի Դավիթը, որը չի սիրում հանրային ուշադրությունը և շփումը լրագրողների հետ, այսօր էլ նախընտրել է տոնը համեստ նշել։
Սերիալներից հայտնի ու սիրելի դերասանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են նրա խաղընկերներն ու հետևորդները՝ բազում շնորհավորական մեկնաբանություններ գրելով։
Այդքան սիրված Դավիթը, ի դեպ, հնարավոր է չվերադառնար հայրենիք ու այլևս չզբաղվեր դերասանական արվեստով։ Հարցազրույցներում նա նշել է՝ մի քանի ամիս ապրել է Ռուսաստանում՝ սովորելով ոսկերչություն։ Նա մտադիր էր այդ ուղղությամբ աշխատել, երբ պատահաբար սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել։
Համաձայնելով այն՝ Դավիթը որոշել է մնալ հայրենիքում ու իրեն նվիրել դերասանական արվեստին։ Ախ եթե այդ առաջարկը չլիներ, Մարդյանին չէինք տեսնի մեր բոլոր սիրելի սերիալներում։
Դավիթը, իրապես, շատ կարևոր կերպարների է մարմնավորում՝ լուրջ դերակատարում ունենալով իր բոլոր աշխատանքներում։