Հանրահայտ արտիստուհի Ալինա Մարտիրոսյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուներկու տարին։ Նա ծնունդով Երևանից է։ Ալինան սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, ապա նաև Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։
Ալինայի եղբայրը բավականին կայացած է պարարվեստի ոլորտում։ Նա բալետի պարող Նարեկ Մարտիրոսյանն է։ Ալինան բավականին վաղ է ամուսնացել՝ տասնյոթ տարեկանում, իսկ տասնիննամյա հասակում կորցրել է ամուսնուն, որից հետո մայրացել է։
Հինգ տարի առաջ Ալինան ընտանիք է կազմել Կարեն Արայանի հետ։ Նրանք այժմ էլ միասին են։ Կարենը մասնակցել է արցախյան վերջին պшտերազմին, իսկ Ալինան այդ ընթացքում երբեմն-երբեմն իր անհանգստություններն ու մտահոգությունները կիսում էր համացանցային հարթակում՝ շնորհակալություն հայտնելով իր հետ անհանգստացողներից։
Ալինան ժամանակին զբաղվել է մոդելային գործունեությամբ, իսկ այժմ առավել հայտնի է որպես դերասանուհի։ Նա ունի մեկ տղա, ով բավականին մեծ է՝ արդեն տասնքսանմեկ տարեկան է։ Մայրը երբեմն հանրայնացնում է նաև իր և որդու համատեղ լուսանկարները։