Այսօր դերասանուհի Մարիամ Ադամյանի ծննդյան օրն է

Հայտնի ու սիրված արտիստուհի Մարիամ Ադամյանը բոլորել է ծննդյան քսանինը տարին։ Մարիամը ծնունդով Երևանից է և սովորել է Գ. Ստարովոյտովայի անունը կրող միջնակարգ դպրոցում։ Նա սովորել է ՍայաթճՆովաի անվան դպրոցում՝ ջութակի բաժնում։

Ապա ուսունմառություն է ստացել նաև Թատերական ինստիտուտում։ Մարիամն ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում։ Մարիամը սկզբնապես հայտնի դարձավ հատկապես «Թատրոն 32» հումորային նախագծի շրջանակներից։

Հետո Մարիամին արդեն կարելի էր տեսնել թատրոնի բեմում և ֆիլմերում։ Մարիամը շատերին հատկապես ճանաչելի ու սիրելի է հեռուստասերիալներում կերտած իր դերերի շնորհիվ։

Ակնհայտ ու անհերքելի է, որ Մարիամն ունի իր ինքնատիպ ոճը, որով էլ տարբերվում է դաշտի մյուս երիտասարդ ներկայացուցիչներից։ Թատրոնում ևս Մարիամը հաստատուն տեղ ունի։

Նրա կերպավորած կերպարները շատ տարբեր են՝ թեթև հոգեբանություն ու վարք ունեցող կանացից ու աղջիկներից մինչև խորը մտահորիզոն ու ապրումներ ունեցող կերպար։ Մարիամը շատ է սիրում նաև պարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: