Այսօր դերասան Ալեքսանդր Բաբասյանի և նրա որդու ծննդյան օրն է․ մանրամասներ արտիստի մասին

Հանրահայտ դերասաններից Ալեքսանդր Բաբասյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Ավելին, նրանց մոտ այսօրվա տոնը կրկնակի նշանակություն է ձեռք բերել կրտսեր Ալեքսանդրի լույս աշխարհ գալուց հետո։ Յոթ տարին բոլորող կրտսեր Ալեքսանդը հայրիկի հիմնական ուրախությունն է։

Արդեն յոթ տարի է, որ Ալեքսանդր Բաբասյանն իր ծննդյան օրը նվիրում է որդուն տոն պարգևելու համար։ Նա հաճախ է ասում, որ շատ հոգատար ու սիրող հայրիկ է, կարևորում է որդու հետ կապված ամեն ինչը։

Ալեքսանդրն ավարտել է Տնտեսագիտական համալսարանը և չունի դերասանական կրթություն, սակայն նրա առաջին նկարահանումները հեռուստասերիալում մեծ հաջողություն բերեսին դերասանին ու ֆիլմին, ինչի շնորհիվ էլ նա հայտնվեց ամենից պահանջված դերասանների շարքերում։

Ալեքսանդրը մինչ այսօր էլ կարողանում է իր աշխատանքային գործունեությունը համատեղել դերասանական գործունեության հետ՝ սիրվելով ու ընդունվելով որպես ինքնատիպ ու խարիզմատիկ կերպար։

Միանում ենք դերասանի երկրպագուների շնորհավորանքներին՝ մաղթելով լավագույնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: