Այսօր դերասան Աշոտ Հակոբյանի ծննդյան օրն է

Տաղանդավոր դերասան, ինչպես նաև բեմադրիչ Աշոտ Հակոբյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունչորս տարին։ Ծնունդով Երևանից դերասանը սովորել է Հ․ Ավետիսյանի անունը կրող միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Թատրոնի և կինոյի ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում։

Հետագա տարիներին Աշոտը հանդես է գալիս տարատեսակ թատերական ներկայացումներում, իսկ հետո նաև ֆիլմերում, երբեմն էլ՝ հեռուստասերիալներում։ Նրա մասնակցությամբ տեղի են ունեցել նաև բեմադրություններ, որոնք սիրով են ընդունվել հանդիսատեսի կողմից։

Աշոտ Հակոբյանն ամուսնացած է Արևիկ Իսաջանյանի հետ։ Արևիկը մասնագիտությամբ լրագրող է։ Նրանք միասին են արդեն մի քանի տարի։ Ընտանեկան զույգն արդեն յոթամյա դուստր ունի՝ Էմիլին, ով հայրիկի լավագույն ընկերն ու մտերիմն է։

Դերասանը տարբեր առիթներով խոստովանել է, որ կնոջ հետ փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որ փոքրիկ Էմիլին իրեն սիրված ու գնահատված զգա։

Չնայած բազմազբաղ գրաֆիկին՝ Աշոտ Հակոբյանը կարևորում է ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելու հանգամանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: