Այսօր դերասան Արսեն Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր դերասան Արսեն Գրիգորյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1982ի հունվարի 20ին։ Ծնվել է Վարդենիկ գյուղում։ Ապրելու եկել է Երևան։ Թիվ 84 դպրոցն է ավարտել։ 1995-1997ը սովորել է «մետրո» ստուդիայում, որը այդ ժամանակ նաև թատրոն ուներ։ 1998-2002ը աշխատել է «Գոյ» թոատրոնում։ Զուգահեռ սովորել է ԵԹԿՊ-իում։

2002-2012ը հանրայինում է աշխատել, վարել է բազում հաղորդումներ։ Արսենը նաև բացի դերեր խաղալուց, երգել է և ունեցել է տեսահոլովակներ։ Հետագայում ստեղծել է նաև «Կամիլի» կերպարը, որը հայկական Վեռկա Սերդյուչկան է յուրատեսակ։ Նույնիսկ «Կամիլի» կերպարով Արսենը պատրաստվում էր մեկնել եվրոտեսիլ և քիչ ձայն չհավաքեց, պարզապես այնքան էլ չէր, որպեսզի կարողանար անցնել էտապը։

Կամիլի կերպարը իր կարելի է ասել առանձին կարիերան էր սկսել, անկախ Արսենից, սակայն որոշակի ակտիվությունից հետո, պասիվության գնաց կերպարը։

Թե հետագայում ինչպես կզարգանա Կամիլի կերպարը, երևի հետո կերևա։ Գուցե կրեատիվ Արսենը որոշի լրիվ նոր կերպար հորինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: