Այսօր սիրելի ու հայտնի դերասան Արթուր Հակոբյանը բոլորում է ծննդյան հիսունինը տարին։ Արթուրն, ինչպես հայտնի է, ծնունդով Գյումրիից է, սովորել է Ե․ Չարենցի անունը կրող դպրոցում, ապա Վ․ Աճեմյանի անվան դպրոցում։
Արթուրը դերասանական դասընթացներ է ավարտել։ Մինչ թատրոնում որպես դերասան աշխատելը՝ Արթուրն աշխատել է այնտեղ որպես բեմի բանվոր, քանի որ իր համար թատրոնը, թատրոնում լինելը պարզապես անհրաժեշտություն է եղել։
Արթուրի մայրը ևս մի որոշ ժամանակ աշխատել է թատրոնում, իսկ հայրը, լինելով արվեստասեր մարդ, այնուամենայիվ չի ընդունել, որ իր որդին դերասան է։
Նրա համար դերասանի չափանիշը Հրաչյա Ներսիսիյանն է եղել, Մհեր Մկրտչյանը և այլ լեգենդար դերասաններ։
Այդ է եղել պատճառը, որ Արթուրի հայրը թատրոն չի գնացել տղայի ներկայացումները տեսնելու համար։ Արթուրն այժմ մեր ժամանակի կայացած արտիստներից է։ Նա ունի գեղեցիկ ընտանիք, երկու զավակ։ Արթուրի զավակներից տղան ընտրել է ռեժիսորի մասնագիտությունը։