Այսօր դերասան Վասիլ Սարգսյանի կնոջ՝ դերասանուհի Մարիետա Խոջայանի ծննդյան տարեդարձն է․ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու տաղանդաշատ, սակայն, ցավոք, վաղամեռիկ դերասան Վասիլ Սարգսյանի տիկնոջ՝ Մարիետա Խոջայանի ծննդյան օրն է այսօր։ Մարիետա Խոջայանը հայտնի է հեռուստատեսային նախագծերի շրջանակներում իր ինքնատիպ դերասանական խաղով։

Մարիետան հայտնի է նաև այն հանգամանքով, որ գրեթե մշտապես հանդես է եկել ամուսնու՝ Վասիլ Սարգսյանի հետ միասին։ Ինչպես հայտնի է, սիրված դերասանը նախորդ տարի համավարակի պատճառով հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Նա ընդամնեը հիսուներեք տարեկան էր։

Այս տարի առաջին ծննդյան տարեդարձն է, որ Մարիետան նշում է առանց սիրելի ամուսնու ընկերակցության։ Մարիետան այժմ շրջապատված է իր երեխաներով։ Մարիետան ու Վասիլը երեք հրաշալի զավակների ծնողներ են։

Մարիետան այդ ժամանակ մեծ ցավով էր պատմում, որ ամուսնու վրա իր ազդեցությունն է թողել նաև ընթացիկ հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունները։ Մարիետան բազմիցս առիթների դեպքում նշել է, թե որքան նվիրված ու հոգատար մարդ է եղել իր ամուսինը։

Понравилась статья? Поделиться с друзьями: