Այսօր դրամատուրգ, գրող, Սոս և Գուրգեն Ջանիբեկյանների մայր, Անահիտ Աղասարյանի ծննդյան օրն է

Տաղանդավոր ու հետաքրքիր անհատականություն Անահիտ Աղասարյանը ծնվել է Երևանում: Ավարտելով Գրիգոր Բաղյանի դպրոցը՝ նա ուսումը շարունակել է Թատերական ինստիտուտում՝ նախ դերասանական, ապա թատերագիտական բաժիններում:

Ա. Աղասարյանն իր մանկության մի մասն անցկացրել է գյուղում: Այդ գյուղն այժմ մնացել է ադրբեջանական տարածքում: Նրա հիշողությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում գյուղական միջավայրի հիշողությունները:

Ա. Աղասարյանի հեղինակությամբ ու սցենարով բեմադրվել են բազմաթիվ ներկայացումներ, ֆիլմեր: Ա. Աղասարյանի գործուն մասնակցությամբ է Հանրայինը հայ դասականների ստեղծագործությունները վերածում նոր ֆիլմերի:

Ա. Աղասարյանին է վստահվել հայ դասականների ստեղծագործությունները սցենարային մշակումների ենթարկելու կարևոր ու պատասխանատու գործը:

Ա. Աղասարյանն է «Հարսանիք թիկունքում» հայտնի պիեսի սցենարիստը: Պիեսը բեմադրեվել է հայկական մի շարք բեմերում՝ մեծ հավանության արժանանալով:

Դրանից բացի, Ա. Աղասարյանը նաև մի շարք թատերական հոդվածների ու զեկուցումների հեղինակ է: Նա այժմ էլ ստեղծագործական բուռն գործունեությամբ է զբաղված:

Ա. Աղասարյանը երկու զավակների մայր է: Նա եղել է Կ. Ջանիբեկյանի տիկինը՝ նրան երկու զավակ պարգևելով՝ Սոսին ու Գուրգենին:

Понравилась статья? Поделиться с друзьями: