Այսօր երգահան Գիսանե Պալյանի ծննդյան օրն

Այսօր երգահան Գիսանե Պալյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Գիսանեն 1973ին, Երևանում։ Սովորել է Չկալովի դպրոցում։ 1988-1992ը թվականներին Ռ․ Մելիքյանի ուսումնարանում է սովորել։ Հետո մանկավարժականում է սովորել։ Այնուհետև նաև կոնսերվատորիայում։

1999ին առաջին անգամ էմփիրեյ խմբի հետ է սկսել երգել։ Այնուհետև սկսվել են պրոյեկտներ եթերային, որտեղ Գիսանեն որպես ժյուրի է հանդիսացել։ Նա ուղղակի մասնակցել է երաժշտական կոնտենտի ձևաչափերի մշակմանը։ Գիսանեի շնորհիվ նաև պրոպագանդվում էր որակյալ երաժշտություն, որակյալ էսթետիկական ուղղություններ։

Գիսանեն բազում հետաքրքիր հիթերի հեղինակ է։ Էմփիրեյը առաջին խմբերից էր, որ ռոք ժանրի մեջ կարողացավ ներկայանալ ու հավաքել հանդիսատես, որը հատկապես մի քանի տարի առաջ առավել բարդ էր։ Ցավոք, խումբը հիմա չի գործում ու ցրվել են։ Գիսանեն որպես անհատ հեղինակ է ներկայանում, իսկ Էմփիրեյի սոլիստը Հայաստանում չէ։

Խումբը հիթային շատ կատարումներ ուներ, ափսոս ընդհատվեց ստեղծագործական ընթացքը։ Հիմա Գիսանեն շարունակում է աշխատել «Շանթ» ընկերությունում։

Понравилась статья? Поделиться с друзьями: