Այսօր երգիչ Արման Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Հանրահայտ ու սիրված երգիչներից Արման Հովհաննիսյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունմեկ տարին։ Արմանը ծնունդով Մասիս քաղաքից է։ Նա իր երգչական կարիերան սկսել է դեռ տասներկու տարեկանից՝ ընդգրկվելով ծննդավայրի երգի ու պարի անսամբլում։

Նա այդ անսամբլի հետ միասին շրջագայում է հայաստանյան տարբեր մարզերում։ Դպրոցից հետո Արմանը դիմել է Կոնսերվատորիա՝ նախ ընդունվելով նախապատրաստական կուրսերում, ապա ուսանելով Ռուբեն Մաթևոսյանի մոտ։

Երգչի կայացման գործում մեծ է Ռ․ Մաթևոսյանի դերն ու ներդրումը, ինչի մասին պարբերաբար նշում է Արմանը։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո երգիչը դիմում է նաև ասպիրանտուրա՝ զուգահեռ տարբեր տեսահոլովակներ թողարկելով։

Արման Հովհաննիսյանը հանդես է եկել մի շարք երգերով, նոր կատարումներով, որոնք սիրվել են հանրության կողմից։ Երգիչը հիմա էլ սիրելի է շատերի համար։ Նա ինը տարի առաջ արժանացել է վաստակավոր արտիստի կոչմանը։

Ա․ Հովհաննիսյանը ավելի քան տասնհինգ տեսահոլովակ է ներկայացրել իր երկրպագուների դատին։

Понравилась статья? Поделиться с друзьями: