Այսօր ժողովրդական արտիստուհի, երգչուհի Գոհար Գասպարյանի հիշատակի օրն է

Եթե Եգիպտոսում ծնված հայուհին 1948 թվականին որոշում չկայացներ գալ և ապրել հայրենիքում, հայտնի չէ, թե հայկական օպերային արվեստը զարգացման ինչպիսի ընթացք կունենար:

Չնայած Գոհարը Իտալիայից շահավետ ու բավականին լուրջ հրավեր էր ստացել, բայց այնուամենայնիվ որոշում է ապրել ու ստեղծագործել հայրենիքում՝ իր հետ բերելով սեփական դաշնամուրը, որի վրա նվագել էր Կոմիտասը:

Կահիրեում ծնված, սակայն հետո Հայաստան վերադարձած Գոհար Գասպարյանի ողջ կյանքն անցել է հայրենիքի մշակույթի և օպերային արվեստի զարգացմանն ուղղված գործունեություն ծավալելով:

Տաղանդավոր երգչուհու ներկայությունը հայրենիքում մեծ պատիվ ու իրադարձություն էր հայրենիքի համար: Նա նաև դասավանդում էր Կոնսերվատորիայում՝ մեծ սեր ու հարգանք վայելելով ուսանողների կողմից: Դասախոսել է մոտ քառասուներեք տարի՝ ստանալով պրոֆեսորի կոչում:

Նա յոթ օտար լեզվի էր տիրապետում: Երաժշտության նկատմամբ հատուկ սերը երաժիշտ ծնողները բավականին վաղ են նկատել, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրան տանեն եկեղեցի: Այստեղ էլ նա դառնում է եկեղեցու խորի երգչուհի:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: