«Այսօր իմ ծնունդն էլա, որովհետև, եթե ինքը չծնվեր, ես հաստատ չէի լինի» Արամ MP3-ի դուետը մոր հետ ու շնորհավորանքը

Արամն այսօր նշում է թանկագին մոր ծննդյան տարեդարձը: Նշանավորելով սիրելի մոր ծնունդը՝ երգիչը նշում է, որ այս օրը նաև իր ծնունդն է, քանի որ ինքը չէր լինի, եթե մայրը չլիներ:

Շնորհավորելով մորը՝ երգիչը գրել է հետևյալը. «Միակ ցանկությունս` միշտ առողջ եղիր: Մնացածը թող մեզ»:

Նա նաև մի ուշագրավ տեսանյութ է հանրայնացրել՝ նշելով, որ տեսանյութից բոլորին պարզ կդառնա, թե ո՞վ է եղել իր երգելու և բեմին գտնվելու շարժառիթը:

Տեսանյութում ինքն ու մայրը հանդես են գալիս դուետային հետաքրքիր ու բացառիկ կատարմամբ: Նրանք կատարում են հանրահայտ «Տար ինձ դեպի լուսին» երգը:

Այստեղ երևում է նաև, թե ինչ հիացմունքով է որդուն ու կնոջը նայում և նրանց կատարումը վայելում դահլիճում նստած Արամի հայրը:

Ինչպես հայտնի է, այս տարի Արամի հայրը հրաժեշտ է տվել երկրային կյանքին:

Արամի հանրայնացրած գեղեցիկ ու խորհրդանշական տեսանյութը կարող եք դիտել վարը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: