«Այսօր իմ Յուրան կդառնար 74 տարեկան, անչափ եմ կարոտել քեզ, Յուր ջան»․ Անահիտ Բախշյանը ամուսնու հետ արխիվային լուսանկար է հրապարակել․ տեսանյութ

Քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը սոցիալական իր հարթակում յութուբյան մի տեսանյութով  է կիսվել, որն իրենից ներկայացնում է վավերագրական ֆիլմ։ Ֆիլմն ամուսնու՝ Յուրի Բախշյանի մասին է, ով 1999 թվականի հոկտեմբերի քսանյոթին  ԱԺ ներխուժած шհшբեկչшկան գործողությունների զոհ էր դարձել։

Անահիտ Բախշյանը տեսանյութով  կիսվել է երեկ՝ ամուսնու ծննդյան օրվա առիթով, որին կցել է հետևյալ գրառումը․ «Այսօր իմ Յուրան կդառնար 74 տարեկան։ Անչափ եմ կարոտել քեզ, Յուր ջան»։

Անահիտ Բախշյանի հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը կիսել են քաղաքական գործչի անձնական ցավը և ուժ ու համբերություն մաղթել՝ նշելով, որ քանի տարի էլ անցնի, իրողությունը սարսափելի է մնում։

Մեկնաբանություններից առանձնակի ուշադրություն է գրավել օգտատերերից մեկի գրառումը, ով սխալ է համարել տիկնոջ հրապարակումը և դրա փոխարեն առաջարկել պայքարել, ինչին ի պատասխան Բախշյանն ասել է, որ օգտատերը սխալ է տեղեկացված։

Բախշյանի հրապարակած տեսանյութը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: