Այսօր Իվետա Մուկուչյանի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչուհու կյանքից

Այսօր՝ հոկտեմբերի տասնչորսին, տաղանդավոր, ճանաչված և սիրված երգչուհի, նաև մոդելային գործունեություն ունեցող Իվետա Մուկուչյանի ծննդյան օրն է։

Նա այսօր դարձավ երեսունհիգ տարեկան։ Իվետայի տաղանդաշատությունը նկատելի է եղել դեռ մանուկ հասակից։ Նրան որպես երգչուհի հանրությունը սկսեց ճանաչել և անմիջապես սիրել «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծից։

Իվետան մասնակցություն ցուցաբերեց  «Հայ Սուպերսթար» երաժշտական հաղորդմանը, այնուհետև մի քանի տարի անց մասնակցեց նաև  «Գերմանիայի ձայնը»  երաժշտական մրցութային հեռուստահաղորդմանը։ Երգչուհին հինգ տարեկանից ապրել է Գերմանիայում։

Սակայն տարիներ անց վերադարձել է Հայաստան և սովորել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2016-ին Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլյան բեմում։ Երգչուհին նաև իր ուժերն է փորձել դերասանական ոլորտում։ Նա նկարահանվել է «Փախիր կամ ամուսնացիր», «Մեր երազանքի ճանապարհը» գեղարվեստական ֆիլմերում։

Թողարկել է ձայնասկավառակներ, բազմաթիվ երգեր և տեսահոլովակներ, որոնք սիրվել են երկրպագուների կողմից և արժանացել մի շարք պարգևների, տիտղոսների և պատվոգրերի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!