«Այսօր իրականացավ իմ աղջկա առաջին երազանքը.» Ալեն Սիմոնյանի կնոջ ուշագրավ հրապարակումը

Ալեն Սիմոնյանի տիկինը՝ Մարիամ Մարգարյանը, սոցցանցային հրապարակման միջոցով պատմել է դստեր երազանքի ու դրա իրականացման մասին:

Մ. Մարգարյանի պատմությունից պարզվում է, որ իրեց փոքրիկ դստրիկը՝ Վիկան, ամեն ծննդյան տոնի կամ հնարավորության դեպքում միշտ երազանք է պահել, որ թիթեռը նստի իր քիթիկին կամ ձեռքին: Այդ օրը նրանք տեսել են, թե ինչպես է թիթեռը թռել-թռել ու հանկարծ ընկել լողավազանը:

Փոքրիկ Վիկան իրեն չի կորցրել: Նա արագորեն հագել է օղակը, նետվել լողավազան ու փրկել թիթռնիկին: Նա թիթեռին դուրս է հանել, դրել մի չոր տեղ, փչել-փչել՝ փրկելով թիթեռի կյանքը:

Մ. Մարգարյանը գրառումը եզրափակել է իր ուրախությունն ու հպարտությունը հայտնելով այն իրողության առիթով, որ կարողացել է այսօրինակ կենդանասեր բալիկ մեծացնել: Նա նաև հանրայնացրել է այդ պահից գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարներ, որոնցում երևում է փոքրիկ Վիկայի անափ երջանկությունն ու ուրախությունը տվյալ պահին:

Մ. Մարգարյանը նաև նկարահանված փոքրիկ վիդիո է հրապարակել տվյալ պահից:

Опубликовано Mariam Margaryan Воскресенье, 26 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: