Այսօր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է. դստեր հուզիչ հրապարակումն այդ առիթով

Այսօր լրանում է երկրորդ տարին, ինչ լեգենդար ու բացառիկ Շառլ Ազնավուր մեզ հետ չէ: Նրա թողած երաժշտական գործերը շարունակում են հնչել գրեթե բոլոր վայրերում՝ տարբեր առիթներով, իսկ անունը մնում ու դեռ մնալու է մեր ազգային հպարտության գրավականներից մեկը:

Հայրիկի հիշատակի օրվա առիթով հուզիչ հրապարակում է հանրայնացրել բացառիկ հայի դուստրը՝ Սեդան:

Ինչպես հոր կյանքն էր ամբողջովին շաղկապված հայրենակիցների ցավի ու հոգսի հետ, այնպես էլ դստեր հրապարակումն է շաղկապված այօրվա հայաստանյան իրադարձությունների հետ:

Դուստրն իր հրապարակման մեջ նշել է, որ հայրիկն իրեն շատ վատ կզգար, եթե այսօր ականատես լիներ, թե ինչ է կատարվում սիրելի հայերի հետ: Սեդան փաստել է, որ դա սիրելի ու մտահոգ հոր համար մեծ հшրվшծ կլիներ:

Սեդան հուզիչ հրապարակումն ավարտել է իրենց կուտակած մեծ կարոտի մասին խոսելով՝ արտահայտելով իր սերը հայրիկի հանդեպ:

Սեդա Ազնավուրի հրապարակման տեքստը ֆրանսերենով ներկայացնում ենք վարը:

❤️ En ce 1er octobre jour fatal de ta disparition tout me semble si triste. En deux ans mon père tellement de choses se…

Опубликовано SEDA Aznavour Четверг, 1 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: