Այսօր լեյտենանտ Հովիկ Սուքիասյանի ծննդյան օրն է. նա կդառնար 34 տարեկան

Այսօր կլրանար լեյտենանտ Հովիկ Սուքիասյանի ծննդյան երեսունչորսամյա տարեդարձը, եթե ինը տարի առաջ ձմեռային մի գիշեր՝ հունվարի քսանին հակառակորդը մшհшբեր կրшկ չարձակեր նրա ուղղությամբ: Հայ զինծառայողների ճակատագիրը, երկրի անկայուն սահմանային իրավիճակով պայմանավորված, մշտապես թեական ու անհստակ վիճակում է: Դա է պատճառը, որ հայկական ընտանիքներն անօրինակ հուզմունքով ու սրտի թրթիռով են ճանապարհում ու դիմավորում իրենց զինվորներին:

Հովիկը ծնվել էր Շիրակի մարզում. ապրել ու կրթություն էր ստացել մարզի Բանդիվան գյուղում։ Դպրոցական ուսումնառությունից հետո որոշել էր բարձրագույն ուսումը շարունակել ռազմական գծով, քանի որ դեռ պատանեկությունից նրան գրավել է ռազմարվեստի հետ կապված ամեն ինչ:

Նախ սովորում է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինտիտուտում, որն ավարտել էր 2007 թվականին: Հետո ըստ հերթականության ծառայության է անցնում՝ ընդգրկվելով Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) զորամասերից մեկի ռազմական հրամանատարության կազմում։

Ամեն տարի այս օրը շնորհավորելով նվիրյալ քաջորդու տարեդարձը՝ փառք ու պատիվ ենք տալիս նրա շիրիմին՝ շեշտելով, որ նրա սխրանքը մշտապես հիշելի է:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: