Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Լիլիթը 1987ին։ Սովորել է Ջրբաշյանի երաժշտական դպրոցում։ 2005ին երգի պետականն է ավարտել։ Ամաչկոտ աղջնակը մասնակցեց հայ սուպերսթար նախագծին, որտեղ իհարկե առանձնացավ իր տարօրինակ ու կրեատիվ հագուստներով։

Քանզի մեր շոուբիզնեսը բավականին կոնսերվատիվ էր, Լիլիթը որոշակի թարմ օդ բերեց իր հագուստներով։ Շատ աղջիկներ Լիլիթի թիթեռնիկներն ու ակնոցները, որոնք նա միշտ կրում էր, սկսեցին իրենք էլ կրեն։ Հետո արդեն Ընծա մրցույթն էր, որտեղ Լիլիթը իր գրած երգերից մեկով դարձավ գրանդ պրիի կրող։

Հանդիպումը Վահրամ Պետրոսյանի հետ, Լիլիթին նոր հաջողություն բերեց։ Նրանք սկսեցին միասին երգեր ստեղծել ու հոլովակներ նկարել, որոնք բումային էին դառնում։

Զույգը ամուսնացավ ու կարելի է ասել դարձան բիզնես-ընտանեկան դուետ։ Սակայն Վահրամը կատեգորիկ կորեց բոլոր էկրաններից ու նրան անհնարին է հանդիպել որևէ ինտերվյուի կամ հանդիսության ժամանակ։ Լիլիթը ևս հրաժարվում է մասնակցել որևէ ինտերվյուի ու վարում են փակ կյանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: